Հնդկաստանի հյուսիսում հեղեղումների զոհերի թիվը գերազանցել է 100-ը

article-image

Հնդկաստանի հյուսիսում ավելի քան 100 մարդ է զոհվել անձրևների առաջացրած հեղեղումների և սողանքների հետևանքով: Այդ մասին հաղորդում է India Today պարբերականը։ Ամենից շատ տուժել է Հիմաչալ Պրադեշի նահանգը, որը գտնվում է Հիմալայների նախալեռներում: Այստեղ տեղի են ունեցել բազմաթիվ սողանքներ, ջրի տակ են անցել շատ բնակավայրեր։ Նահանգում տարերքի հարվածի հետևանքով զոհվել է մոտ 80 մարդ, անձրևները գործնականում դադարել են, կատարվում են փրկարարական և վերականգնողական աշխատանքներ։ Զոհերից 20-ն էլ Հնդկաստանի հյուսիսային այլ նահանգներում են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն