ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հովհաննիսյանների ընտանիքին՝ անվանի պատմաբան, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ռիչարդ Գ․ Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից։