«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել կառավարության 2010 թ. փետրվարի 18-ի N 146-Ն որոշման մեջ: 2022 թ. դեկտեմբերի 7-ին ընդունված «Հանրային ծառայության մասին օրենքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»» օրենքով և հարակից օրենքներով տեղի ունեցան ոլորտային օրենսդրական փոփոխություններ, որոնց շրջանակներում կարգավորվեցին նաև հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների պաշտոնական պարտականությունների իրականացման հետ կապված նվերների ինստիտուտի կատարելագործմանը և նվերների հաշվառման գործընթացի նկատմամբ վերահսկողության գործիքակազմի սահմանմանն ուղղված հիմնահարցերը: