ԱՄՆ-ն իր ընտրությունը կատարեց՝ որոշելով կասետային զինամթերք տեղափոխել Կիև, սակայն Գերմանիան դա չի անի, քանի որ նա նման զենքն արգելող կոնվենցիայի մասնակից է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին հուլիսի 10-ին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեի հետ համատեղ մամուլի ասուլիսում։