Հնդկաստանը և Ֆրանսիան ծրագրում են ստորագրել տարբեր զինատեսակների համատեղ արտադրության ճանապարհային քարտեզ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի` Փարիզ կատարելիք այցի ժամանակ։ Բացի այդ, Հնդկաստանը տախտակամածային կործանիչների և դիզելային-էլեկտրական սուզանավերի ձեռքբերման պայմանագրեր կստորագրի: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Hindustan Times թերթի հուլիսի 10-ի հրապարակումից։