Հունգարիայի Կապոսվար քաղաքում անցկացվող Մ15 Եվրոպայի առաջնությունում արցախցի ըմբիշներ Վլադիմիր Գալինսկին (38 կգ) և Սուրեն Իշխանյանը (41 կգ) բրոնզե մեդալներ են նվաճել: Այս մասին «Artsakhtert»-ի հետ ցրույցում տեղեկացրել է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության սպորտի վարչության պետ Դանիել Մկրտչյանը: