ԱՄՆ-ի ատոմային սուզանավի մուտքը Հարավային Կորեայի նավահանգիստ՝ համատեղ զորավարժություններ անցկացնելու նպատակով, իրենից ներկայացնում է «աղաղակող միջուկային շանտաժ» և Կորեական թերակղզու տարածաշրջանում սրում է լարված իրադրությունը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին ասված է ԿԺԴՀ-ի պաշտպանության գերատեսչության պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ։