Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարչարարություն է իրականացրել շինկազմակերպություններում արտանետումների մասով։ 11 ընկերությունում խախտումներ են արձանագրվել։ Այս մասին, տեսչության ներկայացուցիչը զեկուցեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ։ «Պատասխանողները ենթարկվել են վարչական տուգանքների։ Տրվել են հանձնարարականներ՝ խախտումները վերացնելու վերաբերյալ»,- ասաց նա։