Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը նախատեսվում է պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել։ «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը տեղադրված է e-draft.am հարթակում։ Հավաքներին ներգրավվելու է մինչև 1047 քաղաքացի, որոնցից 528-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերից, 28-ը` ավագ ենթասպայական կազմից, 491-ը` սպայական կազմի պահեստազորայիններից: Ըստ նախագծի՝ վարժական հավաքներին ներգրավվում են.