Հնդկաստանի Արևմտյան Բենգալիայի նահանգի գյուղական համայնքներում հուլիսի 8-ին անցկացվել են տեղական մարմինների ընտրություններ, որոնց ընթացքում լուրջ բախումներ են տեղի ունեցել։ Բռնություններն ուղեկցվել են ռումբերի պայթեցմամբ և հրաձգություններով։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է հնդկական անգլիալեզու The Pioneer պարբերականից, բախումների զոհերի թիվը հասել է 20-ի։