«Փաստ» օրաթերթը գրում է. «Զորավար Անդրանիկը հորդորում էր. «Ամեն օր գլուխներդ բարձին դնելուց և քնանալուց առաջ հիշեք, թե այդ օրը ինչ եք արել ձեր ազգի համար»: Նա, ով իր ազգի համար արել է ամենն, ինչ կարող էր, դեռ մի բան էլ՝ ավելին, տեղ ուներ հորդորելու: Բայց ո՞վ ու որքանո՞վ է «հորդորվել» կամ «հորդորված»: Այ, նայում ես, ինչոր կառավարության նիստ է: Եթե կուզեք՝ կառավարության ինչոր նիստ է: Ու՝ ի՞նչ: Նրանցից քանի՞սը գլուխը բարձին դնելուց և քնելուց առաջ կարող է հաշվետու լինել առ այն, թե այդ օրն ինչ է արել հայ ազգի համար: Չնայած՝ ումից ինչ ենք սպասում...