«Փաստ» օրաթերթը գրում է. «Թերթի տեղեկություններով, ՀՀ քաղաքական դաշտում ակտիվ փորձագիտական շրջանի մի շարք ներկայացուցիչներ՝ ռազմական փորձագետներ, սոցիոլոգներ, հոգեբաններ, 2018 թվականին ՀՀ-ում տեղի ունեցած գործընթացների հետ կապված բավականին ուշագրավ ուսումնասիրություններ են արել։ Տևական ժամանակ՝ մոտ 2 տարի, նշված պրոֆեսիոնալ խումբը խորքային ուսումնասիրության է ենթարկել մի շարք «գունավոր» հեղափոխությունների փորձը (Հարավսլավիա, Ուկրաինա, Վրաստան, «Արաբական գարուն», Սուդան), առանձնացրել հանգուցային նմանություններն ու առանձնահատկությունները, նշել, թե ինչ ընդհանրություններ կան 2018-ին Հաjաստանում տեղի ունեցած իրադարձությունների հետ։