Հուլիսի 6-ին՝ ժամը 13:50-ին, ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 12:15-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչներ, փականագործներ Բ. Ի.-ն, Ռ. Ա.-ն և էլեկտրոմանտյոր Ա. Ֆ.-ն Բերդաշեն գյուղի վարչական տարածքում արտեզան ջրհորի նորոգման աշխատանքներ կատարելիս են եղել, երբ ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակ է արձակվել նրանց ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից: