Առևանգված հայ զինծառայողներն Ադրբեջանում ազատազրկման են դատապարտվել 11 տարի 6 ամիս ժամկետով

article-image

Ադրբեջանի կողմից առևանգված հայ զինծառայողներն Ադրբեջանում տեղի ունեցած հերթական կեղծ դատավարությամբ ազատազրկման են դատապարտվել 11 տարի 6 ամիս ժամկետով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նախօրեին կայացած դատական նիստի ժամանակ դատախազը հայ զինծառայողների համար պահանջել էր 12 տարվա ազատազրկում։ Ադրբեջանը շինծու մեղադրանքներ է ներկայացրել իր իսկ զինծառայողների կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքից առևանգված հայ զինծառայողներին՝ նրանց մեղադրելով իբր պետական սահմանը հատելու և ծանր հանցագործությունների նախապատրաստման մեջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն