«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե տենդերներում կոռուպցիան արմատախիլ է արվել, ոստիկանությունում մի շարք մրցույթների մասով մեզ սկանդալային մանրամասներ են հայտնի դարձել։ Այն կապված է աշխարհում առաջատար «Ինֆորմատիկ Սոլուշն» եւ «Ինտելջետ Սոլուշն» ընկերությունների հետ, որոնք, թերեւս, հավատալով խոստմանը, թե ՀՀ-ում կոռուպցիա չկա որոշել են մեր երկրում գործունեություն ծավալել։