Մեկ տարի անց ողբերգական դեպքի համար որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել. «Ժողովուրդ»

article-image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մեկ շաբաթից կլրանա մեկ տարին՝ հաշված այն ողբերգական օրվանից, երբ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը դատարանի դահլիճում մահացավ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մինչ օրս պրոդյուսերի մահվան մեղավորները հայտնաբերված չեն, ու մինչ օրս մահվան այս դեպքի համար որեւէ մեկը պատասխանատվության չի կանչվել։ Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը մահացել էր 2022 թվականի հուլիսի 15-ին Երեւան քաղաքի Կենտրոնի դատարանի դահլիճում: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում նրա գործով նախնական դատալսումների ժամանակ Արմեն Գրիգորյանը հանկարծ կորցրել էր գիտակցությունը եւ ընկել աթոռից: Կարճ ժամանակ անց հայտնի էր դարձել, որ Արմեն Գրիգորյանը մահացել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն