Այսօր՝ հուլիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում Իջևան քաղաքի Արցախյան փողոցի վերջնամասում բախվել են Տավուշի մարզի բնակիչ 33-ամյա Մհեր Քարամյանի վարած Mercedes C180 մակնիշի և Երևանի բնակիչ 34-ամյա Անի Հարությունյանի վարած Nissan Tida մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamhyan.com-ը։