Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը Ֆրանսիայի նախագահին մեղադրել է աշխատանքը սաբոտաժ անելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի փլուզմանը մասնակցելու համար։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները` կապված ղարաբաղյան կարգավորման հարցում սեփական դերի հետ, ոչ մի արդյունքներով չեն ամրապնդվում: Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ: