«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի գործով դատական նիստերը չեն կայանում: Բանն այն է, որ դատարանը առաջին նիստը նշանակել է մայիսի 16-ին, սակայն գործով անցնող անձանց պաշտպանները առաջին նիստի օրը չեն ներկայացել դատարան՝ նշելով, որ չեն կարող ներկայանալ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով: