Այսօր՝ հուլիսի 5-ին, ՀՀԿ երիտասարդները շարունակել են քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի կարգավիճակի և պայքարի մասին իրազեկող ակցիաները Երևանում։ Երիտասարդները քաղաքական զբոսանք են իրականացրել քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի լուսանկարով շապիկներով և քաղաքացիներին բաժանել են տեղեկատվական թռուցիկներ։