Առևանգված հայ զինվորականներին Ադրբեջանում կարդացել են մեղադրական ակտը

article-image

Ադրբեջանում շարունակվում է դատական ֆարսը մայիսին Հայաստանի տարածքից առևանգված զինծառայողներ Հարություն Հովակիմյանի և Կարեն Ղազարյանի նկատմամբ։ Ինչպես տեղեկացրել է haqqin.az-ը, հուլիսի 5-ին դատավոր Ֆահմին Գումբատովի նախագահությամբ իրականացվող դատական նիստում ընթերցվել են Հարություն Հովակիմյանի եւ Կարեն Ղազարյանի թերթիկների տվյալները, հայտարարվել են նրանց իրավունքներն ու պարտականությունները, նրանց տրամադրվել են փաստաբաններ եւ թարգմանիչներ։ Կարեն Ղազարյանի իրավունքները պաշտպանելու է Յուսիֆ Ալիևը, իսկ Հարություն Հովակիմյանինը՝ փաստաբան Լեյլա Բադալովան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն