Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի երրորդ մասի աշխատանքներին մասնակցելու համար 2019 թվականի հունիսի 23-29-ը Ստրասբուրգ (Ֆրանսիա) էր գործուղվել ՀՀ Աժ պատվիրակությունը, որի կազմում էին ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Վլադիմիր Վարդանյանը, Միքայել Մելքումյանը, Հովհաննես Իգիթյանը, Էդմոն Մարուքյանը, Տաթեւիկ Հայրապետյանը, Սոս Ավետիսյանը: ԵԽԽՎ-ում Հայաստանն ունի 8 ներկայացուցիչ՝ 4 հիմնական և 4 փոխարինող, և քվեարկելու 4 մանդատ։