Թող, որ հաջորդ տարի հուլիսի 5-ին նշելու բան ունենանք․ Նարեկ Սամսոնյան

article-image

ՀՀ-ում 2018 թվականից շատ կոնկրետ խմբի կողմից տապալված է սահմանադրական կարգը: 2018-ից մինչ օրս ՀՀ Սահմանադրությունը ենթարկվում է բազմատեսակ բռնաբարությունների: Խոսքի ազատությունը ճնշվում է տարատեսակ նորաստեղծ քրեական հոդվածներով (քֆուրի օրենք, բռնության քարոզի օրենք և այլն), բազմակարծությունը դարձել է քրեորեն հետապնդելի արարք, երկրի սահմանների պաշտպանություն, տարածքային ամբողջականություն ու ներքին անվտանգություն հասկացություններից խոսելն անգամ ծիծաղելի է: 2018-ից ՀՀ-ում չի գործում իշխանության ճյուղերի տարանջատման սկզբունքը. օրենսդիրը ենթարկվում է գործադիրին, դատական իշխանությունն ամբողջությամբ ենթարկվում է ոչ թե Սահմանադրությանը այլ երկրի իշխանությունը զավթած դավաճանական ռեժիմին: Ուժային համակարգը հանցավորության դեմ պայքարելու փոխարեն զբաղված է ռեժիմի քաղաքական հակառակորդներին հետապնդելով և ռեժիմի պարագլխի անվտանգությունն ապահովելով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն