Հունիսի 26-ի առավոտյան ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Գեղամասար գյուղի մի բնակիչ և հայտնել, որ իր անասնագոմից գողացել են գառներ: Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Վարդենիսի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գիշերը առանձնատան բակի անասնագոմի պատը քանդելով և անցք բացելով՝ մտել էին ներս և գողացել 27 գառ և 3 ուլ՝ տանտիրոջը պատճառելով մոտ 1 միլիոն 300 000 դրամի վնաս: