Սևերի և սպիտակների բաժանելու պահից ի վեր վերացել է իրավական պետություն հասկացությունը: Այս մասին AntiFake Զրույց հաղորդման ընթացքում` Դավիթ Ֆիդանյանի հետ զրույցում, խոսելով իշխանության կողմից իրականացվող բռնաճնշումների և հատկապես փաստաբանների նկատմամբ ոստիկանական բռնությունների մասին, ասաց ՀՀ գլխավոր դատախազության վարչության նախկին պետ, իրավագիտության թեկնածու, փաստաբան Գրիգորի Պողոսյանը: