ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հաջորդ շաբաթ կայցելի Չինաստան՝ հանդիպելու ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար Ցին Գանի և այլ պաշտոնատար անձանց հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հուլիսի 4-ին այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Պեկինում ԵՄ դեսպան Խորխե Տոլեդոյին։