«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնից լուրջ դժգոհություններ ենք ստանում՝ պետի ԺՊ Սլավիկ Սարգսյանն իրավիճակին, մեղմ ասած, չի տիրապետում, հիմնարկը ստվերային ղեկավարում եւ նրա «ոտքի տակը» փորում է տեղակալը՝ Վահագն Գրիգորյանը։ Մարդ, որի մասին համացանցում գրեթե տեղեկատվություն չկա, բայց ամբողջ կյանքում լավ պաշտոններ է զբաղեցրել։ Նա համարվում է Երեւանի քաղաքապետի տեղակալ, նախկին սոցապփոխնախարար Ստեփան Մաչյանի հովանավորյալը։