2023 թ. հունիսի 14-ին՝ ժամը 08:50-ի սահմաններում, Արցախի Մարտունու շրջանի Սոս գյուղի վարչական տարածք հանդիսացող՝ Խզազին տակ կոչվող տեղամասի մոտակայքում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից, անհայտ անձանց կողմից ազգային ատելության շարժառիթով` հիշյալ տեղամասում T-70 մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Սասուն Բենիկի Հովսեփյանին և Խաչիկ Եղիշեի Հովսեփյանին ապօրինաբար կյանքից զրկելու և հանրորեն վտանգավոր եղանակով, զգալի չափերով գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել տրակտորի ուղղությամբ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չեն հասցրել՝ արձակված գնդակներից Ս. Հովսեփյանի և Խ. Հովսեփյանի կողմից պատսպարվելու պատճառով: Այդ մասին հայտնում են Արցախի դատախազությունից: