Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժերի վերաբերյալ անհրաժեշտ է հետևել պաշտոնական հաղորդագրություններին

article-image

Վերջին շրջանում զանգվածային լրատվամիջոցներում հրապարակումներ են լինում մեր տարածաշրջանում տեղի ունեցած երկրաշարժերի մասին: ՆԳ նախարարությունից տեղեկացնում են, որ ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ում տեղեկատվության հավաքումը և հաղորդումն իրականացվում է սահմանված կարգով։ Հայաստանի Հանրապետության կամ հարակից տարածքներում տեղի ունեցած երկրաշարժերի դեպքում իրականացվում է հաղորդագրություն, եթե այն զգացվել է ՀՀ բնակչության կողմից։ Անհրաժեշտության դեպքում զգացվածության վերաբերյալ տեղեկատվությունը ճշտվում է ՆԳՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի միջոցով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն