Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բողոքի ցույցի մասնակից գյուղացիներն ասում են․ «Արդեն տևական ժամանակ է պատկան մարմինները խոստացել են, որ գյուղ մտնող 6 կմ-անոց ճանապարհը կվերանորոգեն։ 30 տարի է՝ սպասում ենք, թե մեր գյուղում էլ է արև ծագելու։ Բազմաթիվ անգամներ, երբ մարդ է վատացել, շտապօգնություն ենք կանչել, մարդիկ ասում են, որ չենք կարող գալ, քանի որ ամբողջ ճանապարհը մարդաբոյ փոսեր են։