Հայաստանի ձյուդոյի երիտասարդական ընտրանին մեկ մեդալ է նվաճել Եվրոպայի գավաթում: Ինչպես գրում է ձյուդոյի ֆեդերացիան, երիտասարդական հավաքականը մասնակցել է 2023 թվականի հունիսի 1-2-ը Սլովենիայի Գրադեց քաղաքում կայացած Եվրոպայի գավաթի մրցաշարին՝ ավագ մարզիչ Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ։ 60 կգ քաշային կարգում հանդես եկող Վահե Աղասյանը, հաղթելով 4 գոտեմարտում, գրավել է 3-րդ հորիզոնականը՝ նվաճելով բրոնզե մեդալ։