Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Բելառուսի անկախության օրվա կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից․ «Այս տոնը հատուկ նշանակություն ունի ոչ միայն բելառուսների, այլև ռուսների համար, քանի որ այն կապված է մեր ընդհանուր պատմության նշանակալի իրադարձության՝ գերմանա-ֆաշիստական զավթիչներից Մինսկի ազատագրման հետ»,-ասվում է Պուտինի ուղերձում։