Նարեկ Մալյանն արդարացվեց, նրա նկատմամբ խափանման միջոցը վերացվեց։ Այս մասին որոշումը կայացվեց Ավան-Նոր-Նորք առաջին ատյանի դատարանում։ Դատարանը վճռեց Նարեկ Մալյանին ՔՕ 226.2 առաջին մասով ու նույն հոդվածի երկրորդ մասի առաջին կետի մասով առաջադրված մեղադրանքներով արդարացնել՝ ճանաչելով ու հռչակելով վերջինիս անմեղությունը հանցակազմի բացակայության հիմքով: