Խաբարովսկի երկրամասում` Լազոյի անվան շրջանում, ամուրյան վագրը հարձակվել է փայտամթերման խմբի աշխատողի վրա: Այդ մասի տեղեկանում ենք ТАСС գործակալությունից։ «Խիստ հյուծված վագրը հարձակվել է անտառամթերման բրիգադի աշխատողի վրա Լազոյի անվան մունիցիպալ շրջանի Զոլոտոյ գյուղից 5 կմ հեռավորության վրա գտնվող անտառամասում», - հաղորդվել է տարածաշրջանի կառավարության որսորդական տնտեսության վարչության Telegram ալիքում։