Մ-2 միջպետական ճանապարհի կմ40+900 հատվածում գտնվող Ոսկետափի տրանսպորտային հանգույցում (Վեդիի կամուրջ) կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ տրանսպորտային հանգույցը վտանգավոր է երթևեկության համար։ Ճանապարհային երթևեկության անվտանգությունից ելնելով՝ տվյալ հատվածը փակվել է երթևեկության համար։