Առնվազն 11 մարդ է մահացել ԱՄՆ Տեխասի նահանգի Ուեբ շրջանում գերտաքացման հետ կապված բարդությունների պատճառով։ Անոմալ տապ է դիտվում նաև մյուս նահանգներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։ Ըստ շրջանի դատաբժշկական փորձագետ Քորին Սթեռնի՝ մահվան դեպքերը գրանցվել են վերջին ութ օրվա ընթացքում, մահացածները հիմնականում 60-80 տարեկան են։ Նույն տապի ալիքը Մեքսիկայի հյուսիսում առնվազն 21 մարդու մահվան պատճառ է դարձել։