Հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները ևս երկու մեդալ են նվաճել Իսպանիայում ավարտին մոտեցող Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթողի տիտղոսի համար գոտեմարտել է Վրաստանը ներկայացնող Անրի Խոզրևանիձեի հետ և 1-6 հաշվով պարտություն կրելով՝ բավարարվել է արծաթե մեդալով: