Տավուշի մարզում, այսօր՝ հունիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 37-ամյա Լևոն Եգանյան իր վարած Opel Veectra մակնիշի ավտոմեքենայով Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին, Դիլիջանի վարչական տարածքում Կալինինի փողոցի վերջնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել կանաչ գոտում։