ԱՄՆ-ի առափնյա պահպանության ծառայությունը «Տիտան» սուզանավի վթարի շրջանում սուզանավի բեկորների հետ միասին ծովի հատակից դուրս է բերել «ենթադրյալ մարդկային մարմնի մնացորդներ»: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով գերատեսչության տարածած հաղորդագրությունը: