Ֆրանսիայում արդեն երկու օր շարունակվող ցույցերն այս գիշեր ևս ուղեկցվել են անկարգություններով և բախումներով։ Հարձակման են ենթարկվել և հրկիզվել մի շարք հասարակական շենքեր։ Իրավապահներն առնվազն 150 մարդու են ձերբակալել։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն։ Բողոքի առիթ է դարձել ոստիկանության կողմից 17-ամյա դեռահաս վարորդի սպանությունը։ Տղան հրաժարվել էր ենթարկվել ոստիկաններին և մեքենայով հեռացել էր, սակայն ոստիկաններից մեկը կրակել էր նրա վրա, և նա ստացած վնասվածքներից մահացել էր։