Շուրջ 2 տարի տևած դատական գործն ավարտվեց. այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում։ Հարգելի ընկերներ, գործընկերներ, ինչպես գիտեք, իմ կողմից հարգանք չվայելող ՔՊ-ական օլիգարխ Սուքիասյան Խաչատուրը՝ Գռզոն, ի թիվս այլ լրատվամիջոցների, դատական հայց էր ներկայացրել նաև ընդդեմ Armday.am-ի, իսկ ավելի ուշ, որպես պատասխանող, դատարանին միջնորդել էր ներգրավել ինձ։ Իմ անձնական հաշիվների ու գույքի վրա դատարանը կալանք էր դրել։