«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի քաղաքական դաշտի նկատմամբ անվստահությունը երկար ժամանակ է՝ բոլոր քաղաքական գործիչները նկատում ու բարձրաձայնում են: Միայն իշխանությունն է, որ պարբերաբար հանդես է գալիս հայտարարություններով, թե իրենք ժողովրդի մոտ ունեն վստահություն, իրենք ընտրված իշխանություն են, եւ Նիկոլ Փաշինյանի անվերապահ վստահությունը շարունակում է պահպանվել նաեւ այսօր: