Մեծ Բրիտանիան իր արևմտյան դաշնակիցների հետ միասին ձգտելու է պատասխանատվության ենթարկել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության անդամներին Ուկրաինայում և Աֆրիկայում կատարած ենթադրյալ իրավախախտումների համար։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակը՝ ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում։