Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Համբարձում Հակոբյանը պարտվեց Եվրոպական խաղերի քառորդ եզրափակիչում: Լեհաստանում ընթացող երրորդ Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարի տղամարդկանց 80 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Հակոբյանը մրցեց Ադրբեջանի ներկայացուցիչ Մուրադ Ալարդիևի հետ և զիջեց 0:5 հաշվով: