Խորհրդարանում հյուրընակալեցի Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Մերլե Շպելերբերգի գլխավորած պատվիրակությանը։ Գործընկերներիս ներկայացրի հայկական 2 հանրապետություններում առկա ծանր իրավիճակը, մասնավորապես Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սպառնալիքները, Արցախում հումանիտար ճգնաժամը, արցախահայության անվտանգության ապահովման և ինքնորոշման իրավունքի ճանաչման հրամայականը։