«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն մտադիր չէ կրճատել աշխատակիցների թիվը պարբերական գնդակոծությունների հետ կապված Սոթքի հանքավայրում առաջացած դժվարությունների պատճառով։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։