Լիակատար շրջափակումը, ուժի սպառնալիքի միջոցով Արցախն առանց հայերի թողնելու Բաքվի իշխանությունների հետևողական քաղաքականությունը և ժամանակ առ ժամանակ ուժի կիրառումն ապացուցում են Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու վերջնանպատակի գոյությունը: Այս մասին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հունիսի 28-ի նիստում մտքերի փոխանակության ժամանակ ասաց «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը՝ անդրադառնալով գիշերվա ընթացքում Մարտունու և Մարտակերտի դիրքերի ուղղությամբ իրականացված ադրբեջանական զինուժի ահաբեկչական գործողություններին, որի հետևանքով մարդկային կորուստներ են եղել: