ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «Ֆարմատեք» ՓԲ ընկերությանը 27.06.2023 թ. տրվել է կարգադրագիր՝ «Նատրիումի քլորիդ 0.9% (9 մգ/մլ) կաթիլաներարկման լուծույթ, 500 մլ ր» դեղի՝ 23.135.08A, 23.135.07B, 23.153.02A սերիաների շրջանառությունը ժամանակավոր դադարեցնելու մասին։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից: