ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ռուսաստանը, հացահատիկի գործարքի երկարաձգումը և ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը։ Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան տարածած մամուլի հաղորդագրությունը: