Եվրոպական խաղեր. քառորդ եզրափակչում Հայաստանը 4 ներկայացուցիչ կունենա

article-image

Լեհական «Նովի Տարգ» արենայում կկայանան Եվրոպական խաղերի ծրագրով բռնցքամարտի մրցումների քառորդ եզրափակիչ փուլի մենամարտերը, որտեղ Հայաստանը 4 ներկայացուցիչ կունենա: Երևանի ժամանակով 17:30-ին ռինգ դուրս կգա 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը՝ մենամարտելով ադրբեջանցի Մուրադ Ալահվերդիևի հետ: Երեկոյան մրցահերթում արդեն՝ 21:45-ին, կիսաեզրափակչի ուղեգրի համար կպայքարի Եվրոպայի փոխչեմպիոն, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը՝ ուժերը չափելով Բուլղարիայի ներկայացուցիչ Խավիեր Իբանեսի հետ: 22:30-ին ռինգ դուրս կգա 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը՝ մենամարտելով սերբ Վախիդ Աբասովի հետ, իսկ 23:00-ին աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը կմենամարտի բրիտանացի Ջասթի Օրիեյի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն